Թրամփը նշել է Բայդենի հաղթանակի դեպքում «գլխավոր անհաջողակներին»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի հաղթանակի դեպքում հիմնական անհաջողակները կլինեն ամերիկյան առաջատար լրատվամիջոցները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Լրատվամիջոցները ղեկավարում են Բայդենին և գիտեն, որ նա միշտ անելու է այն, ինչ իրենք են ցանկանում: Այդ պատճառով նրանք նրան են ցանկանում: Ես հաստատ չեմ անում այն, ինչ իրենք են ուզում: Եկեք պատկերացնենք, որ Բայդենը կհաղթի, նրանց վարկանիշները կփլուզվեն, նրանք բոլորը անգործ կլինեն: Դա տեղի կունենա այնքան արագ, որ ես կարծում եմ, որ նրանք՝ New York Times-ը, Washington Post-ը, կհավաքվեն և կորոշեն, որ իրենք մեծ սխալ են թույլ տվել, և Թրամփը պետք է նորից լինի իշխանության ղեկին», - ասել է ԱՄՆ գործող նախագահը Միչիգանում անցկացված ցույցի ժամանակ:
«Պատկերացնո՞ւմ եք, եթե Բայդենը նախագահ լինի, ամենամեծ անհաջողակը կեղծ լրատվամիջոցները կլինեն»,-ընդգծել է Թրամփը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենն է:










