Թրամփը ընտրությունների արդյունքները «մեծ հաղթանակ» է անվանել՝ հավելելով, որ «դեմոկրատները փորձում են գողանալ իր հաղթանակը»

10:37 • 04.11.20

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին:

«Ես հայտարարությամբ հանդես կգամ այս գիշեր: Մեծ հաղթանակ»,- Twitter-ում գրել է նա։

Ընդ որում, Թրամփի խոսքով՝ դեմոկրատները փորձում են գողանալ իր հաղթանակը։

«Մենք երբեք թույլ չենք տա նրանց անել դա»,-հավելել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ ընտրատեղամասերի փակումից հետո ձայները չեն կարող հաշվարկվել։

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ առայժմ ընտրություններում առաջատարը Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենն է. նա ստացել է ընտրիչների 238 ձայն, մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։