Պատերազմական իրավիճակում պետք է ավելի բծախնդիր լինել անձնական տվյալների հանդեպ, դրանք կարող են օգտագործվել ադրբեջանիցների կողմից՝ ապատեղեկատվություն տարածելու համար. Գևորգ Հայրապետյան (տեսանյութ)
Անձնական տվյալների պաշպանության իրավունքը ցանկացած ժամանակ՝ և՛ պատերազմական, և՛ ոչ պատերազմական, կարող է երկու արտահայտություն ունենալ. մի դեպքում, երբ մարդու անձնական տվյալները վերցնելով՝ միջամտում են մարդու անձնական կյանք, երկրորդ տարբերակը, երբ մարդու անձնական տվյաները ձեռք են բերում ու դրանք օգտագործում ոչ թե մարդուն վնասելու, այլ ոչ իրավաչափ գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ պատերազմական իրավիճակում մարդու անձնական տվյալների պաշտպանությունը լրացուցիչ առանձնահատկություն է ձեռք բերում և շատ են սկսում անձնական տվյալներն օգտագործվել վերոնշյալ երկորդ օրինակով․ «Դրա օրինակն է այս պատերազմական իրավիճակում ադրբեջանցի հաքերների կողմից իրականացվող միջամտության ձևերը. մարդկանց անձնական տվյալները ձեռք բերելու միջոցով, երկրորդ փուլում դրանք օգտագործում են՝ փորձելով տարածել ապատեղեկատվություն, խուճապ և այլն: Ինչքան շատ է հնարավոր լինում անձնական տվյալներ հավաքելը, երկրորդ փուլում այնքան հեշտ է լինում խուճապ ու ապատեղեկատվություն տարածելը»,- նշեց Հայրապետյանը:
Իսկ թե ինչ է պետք անել դրա համար, ըստ նրա, պետք է բծախնդիր լինել և պաշտպանել անձնական տվյալները: «Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց անձնական տվյալները կարող են որպես գործիք, որպես զենք կիրառվել ամբողջ հասարակության դեմ՝ ապատեղակատվության, խուճապի տարածման համար, հետևաբար պետք է պաշտպանել այդ տվյալները»,- շեշտեց Հայրապետյանը:
Այս ամենից խուսափելու համար նա հորդորեց հնարավորինս բարդ գաղտնաբառեր ընտրել, որտեղ կա պաշտպանական կրկնակի համակարգ, դրանցից օգտվել, բացի այդ՝ չտալ գաղտնաբառն ուրիշներին, բաց հարթակներում խուսափել տեղադրել անձնական ինֆորմացիա պարունակող տեղեկություններ և այլն:
Մանրամասները՝ տեսանյութում:










