Դեմոկրատները կպահպանեն մեծամասնությունը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում
Դեմոկրատները ԱՄՆ-ում անցկացվող համընդհանուր ընտրույթունների արդյունքներով, ինչպես կանխատեսվում էր, պահպանում են մեծամասնությունը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Fox News-ը:
Ըստ այդմ, դեմոկրատների թիվը Ներկայացուցիչների պալատում կարող է 5-ով ավելանալ՝ հասնելով 237-ի: Այս պահի դրությամբ դեմոկրատներն ունեն 232 տեղ, հանրապետականները՝ 198:
ԱՄՆ նախագահական ընտրություններում պայքարում են դեմոկրատ Ջո Բայդենն ու հանրապետական Դոնալդ Թրամփը:










