ԱՄՆ նախագահական ընտրություններում հանգուցյալների «քվեարկության» դեպք է գրանցվել
ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեարկությանը մասնակցել են նաև հանգուցյալները: Այդ մասին հայտանում է ТАСС-ը՝ հղում անելով New york daily news-ին:
Թերթի տվյալների համաձայն՝ Նյու Յորքում ընտրությունների հարցով խորհուրդը ստացել է քվեաթերթիկ, որն ավելի վաղ ուղարկվել է 1915 թվականին ծնված ըտրողի անունով, ով մահացել է դեռ 2012-ին:
Եվս մեկ քվեաթերթիկ վաղաժամ քվերակության համար ուղարկվել է 1919 թվականին ծնված ընտրողի անունով:
Տվյալ քվեաթերթիկները անվավեր են ճանաչվել:
ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեարկությանը «մասնակցել» են հանգուցյալները










