ԱՄՆ-ն սպասում է նախագահական ընտրությունների արդյունքներին. The Guardian-ն ուշագրավ ֆոտոշարք է հրապարակել

11:40 • 04.11.20

Հեղինակավոր The Guardian պարբերականն ԱՄՆ նախագահական ընտրություններից հատուկ ֆոտոշարք է ներկայացրել՝ ցուցադրելով քվեարկության գնացած քաղաքացիներին, ինչպես նաև դրանից հետո ընտրությունների արդյունքներին սպասողներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում արդեն ավարտվել է համընդհանուր ընտրությունների քվեարկությունը: 

Երեքշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 20:00-ին (չորեքշաբթի`Երևանի ժամանակով 10:00-ին) փակվել է մոտ 300 մարդկանցով բնակեցված Ալեուտյան կղզիների Ադյակ գյուղի ընտրատեղամասը, որը ԱՄՆ-ի ամենաարևմտյան բնակավայրն է:

Associated Press գործակալության նախնական հաշվարկների համաձայն Երևանի ժամանակով 09:45-ին ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ընդհանուր առմամբ ստացել է 61,957,940 ձայն (49,8%), իսկ նրա մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը ՝ 60,461,523 ձայն (48,6%):

 Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի էին ունենում նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է: