Պենտագոնը հերքել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարք Էսփերի հավանական հրաժարականի մասին շրջանառվող տեղեկությունները

03:58 • 06.11.20

Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը հրաժարական տալ չի պատրաստվում, նրան հրաժարական ներկայացնելու առաջարկ չի արվել, Թվիթերի իր էջում գրել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆֆմանը:

«NBC-ի հրապարակումը ճիշտ չէ: Հստակ լինելու համար՝ պաշտպանության նախարար Էսփերը հրաժարական տալ չի պլանավորում և նրան նման առաջարկ չեն արել»,- գրել է Հոֆֆմանը:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը, NBC-ի հրապարակած տեղեկության համաձայն, հրաժարականի դիմում է նախապատրաստել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Էսփերը պատրաստվում է հրաժարական տալ, քանի որ նա Թրամփի վարչակազմի այն առանցքային պաշտոնյաներից է, որին հեռացումը նախագահական ընտրությունների հետո ամենասպասվածն է: