Facebook-ն արգելափակել է Թուրքիայում, Իրանում, Վրաստանում և ևս 5 երկրում գործող կեղծ օգտահաշիվների և էջերի ցանցեր

11:18 • 07.11.20

Facebook-ը նախօրեին հայտարարել է, որ իր հարթակում արգելափակել է կեղծ օգտահաշիվների և էջերի յոթ առանձին ցանց, որոնք գործել են Թուրքիայում, Իրանում, Աֆղանստանում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Մյանմայում, Վրաստանում և Ուկրաինայում, հաղորդում է Reuters-ը։

Ընկերությունը հայտարարել է, որ հոկտեմբերին հեռացրել է գրեթե 8000 էջ, որոնք ներգրավված են եղել ամբողջ աշխարհում քաղաքական ազդեցության ապակողմնորոշիչ արշավներում և կեղծ հաշիվներ են օգտագործել թիրախային լսարանի համար, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:

Facebook-ի հաղորդմամբ՝ մի ցանցը կառավարվել է Եգիպտոսում, Թուրքիայում և Մարոկկոյում «Մուսուլման եղբայրների»՝ Եգիպտոսի  իսլամիստական շարժման հետ կապված մարդկանց կողմից, որոնք խմբավորուման ցանցերը կառավարել են ամբողջ Մերձավոր Արևելքում:

Facebook-ն իր հարթակում հայտնաբերել և հեռացրել է նաև Վրաստանում, Իրանում, Ուկրաինայիում, Աֆղանստանում և Մյանմարում կառավարվող մի շարք կեղծ էջեր։

Facebook-ն արգելափակել է Թուրքիայում, Իրանում, Վրաստանում և ևս 5 երկրում գործող կեղծ օգտահաշիվների և էջերի ցանցեր