Apple-ը իր արտադրության պրոցեսորով MacBook է ներկայացրել. այն կարող է աշխատել մինչև 16 ժամ

12:48 • 11.11.20

Ամերիկյան Apple ընկերությունը 2020-ին իր երրորդ աշնանային շնորհանդեսի ընթացքում ներկայացրել է սեփական արտադրության Apple Silicon պրոցեսորով աշխատող առաջին Mac համակարգիչները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Apple-ի ղեկավար Թիմ Կուկը ուղիղ եթերի ժամանակ անձամբ է ներկայացրել նորույթը:

Apple-ը M1 պրոցեսորներով Mac-ն անվանում է «նոր դարաշրջան»: Ութմիջուկային չիպսեթը պատրաստվել է 5 նանոմետրանոց մշակման տեխնոլոգիայի միջոցով (ինչպես A14 Bionic- ը): Apple-ը խոստանում է, որ պլատֆորմի էներգիայի սպառումը շատ ավելի ցածր կլինի, քան համարժեքներին. MacBook Air-ը կարող է աշխատել մինչև 16 ժամ:

 

 

Apple-ը իր արտադրության պրոցեսորով MacBook է ներկայացրել. այն կարող է աշխատել մինչև 16 ժամ