Մահացել է Ռիտա Սարգսյանը
58 տարեկանում մահացել է ՀՀ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:
Ռիտա Սարգսյանը ծնվել էր 1962 թվականին Ստեփանակերտում:
Ավելի ուշ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տարածել է հայտարարություն, որում ասվում է․ «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 20-ին, կյանքի 58-րդ տարում մահացել է ՀՀ երրորդ նախագահի տիկինը՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը իր խորին ցավակցությունն ու վշտակցություն է հայտնում նախագահ Սերժ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»:










