Սենեգալում ավելի քան 100 մարդ անհայտ հիվանդությամբ է վարակվել (լուսանկար)
Սենեգալի արևմուտքում ավելի քան 100 ձկնորս վարակվել է անհայտ հիվանդությամբ, հայտնում է տեղական Dacar Actu պարբերականը։
Հիվանդության օջախը եղել է Ռյուֆիսկ և Մբուր նավահանգստային քաղաքների միջև՝ մայրաքաղաք Դակարից ոչ շատ հեռու։
Վարակվածների մոտ նկատվում է ցան՝ մաշկի կոշտացած շերտով։ Ենթադրվում է, որ հիվանդության հարուցիչը բաց ծովում է, քանի որ վարակվել են միայն ձկնորսները, որոնք ծով են դուրս եկել այդ շրջանում։
Ախտանշաններ ունեցող բոլոր հիվանդները հոսպիտալացվել են Ռյուֆիսկի մարզադաշտի տարածքում։ Տեղի իշխանությունները, այդ թվում նաև Ռյուֆիսկի քաղաքապետ, համանուն դեպարտամենտի պրեֆեկտն ու շրջանային բժշկական ծառայության ղեկավարը հինգշաբթի երեկոյան շտապ հանդիպում են անցկացրել, որին հրավիրվել են նաև ձկնորսության ոլորտի ներկայացուցիչները:











