Ստեփանակերտում կվնասազերծվեն թշնամու արձակած ու դեռևս չպայթած կասետային ռումբեր և արկեր, խնդրում ենք պայթյունի ձայն լսելիս խուճապի չմատնվել․ Արցախի ԱԻՊԾ

11:55 • 22.11.20

Քիչ հետո Ստեփանակերտի տարածքում կվնասազերծվեն թշնամու արձակած ու դեռևս չպայթած կասետային ռումբեր և արկեր: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

ԱԻ պետական ծառայության սակրավորներն են աշխատում: