Իսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մի քանի օբյեկտներ է ոչնչացրել
Իսրայելի ռազմաօդային ուժերը կիրակի գիշերը հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թիրախներին:
Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրությանը:
Ոչնչացվել է երկու օբյեկտ, որտեղ հրթիռներ էին արտադրվում և մի քանի այլ օբյեկտներ:
Հարվածները կատարվել են ի պատասխան շաբաթ երեկոյան Գազայի հատվածից Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքին հրթիռակոծելուն: Հրթիռը հարվածել է տեղական գործարաններից մեկում գտնվող պահեստին: Հրթիռակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել:










