Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով (տեսանյութ)
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Գեղամ Մանուկյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Իբրեւ ՀՀ Քաղաքացի, որ
- մտահոգ է այս վիճակի համար,
- ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարեւոր հատվածի կորստյան պատճառով, - գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ,
Հայտարարում եմ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ մեկ պահանջով՝
Նիկոլ Փաշինյանը հրաժարականը։ Նիկոլը պետք է հեռանա...»,-ասել է նա։










