Մեքսիկայում ավտովթարի է ենթարկվել ընդդիմադիրներ տեղափոխող ավտոբուսը. պատահարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

05:42 • 23.11.20

Մեքսիկայում ավտովթարի է ենթարկվել երկրի նախագահի դեմ հանրահավաքի մասնակիցներին տեղափոխող ավտոբուսը: Պատահարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով El Universal թերթին:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի երկրի հյուսիս-արևելքում գտնվող Տամաուլիպաս նահանգում: Ավտոբուսը տեղափոխելիս է եղել «Անդրես Մանուել Լոպես Օբրադորի(խմբ.՝ Մեքսիկայի նախագահ) դեմ ազգային ճակատ» հասարակական կազմակերպության կազմակերպած հավաքի մասնակիցներին:

Ավտովթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, ավելի քան 20-ը տուժել են:

Ականատեսների խոսքով՝ վարորդը գերազանցել է արագությունը և չի կարողացել կառավարել ավտոբուսը: Դեպքի վայր է ժամանակ փրկարարների և բժիշկների մի քանի բրիգադ: