Թրամփի խորհրդականը հերքել է CNBC-ի հրապարակումն այն մասին, որ ԱՄՆ նախագահը G20-ի նստաշրջանին մասնակցելու փոխարեն գոլֆ ակումբ է գնացել
Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քադլոուն հերքել է CNBC հեռուստաընկերության հրապարակած տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը ելույթ չի ունեցել համավարակի դեմ պայքարին նվիրված G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած նստաշրջանին: Քադլոուի հայտարարությունը Twitter-ում հրապարակել է Սպիտակ տան ղեկավարը։
«Միանգամայն սուտ է։ Նա երրորդն է ելույթ ունեցել։ Մնուչինը և ես նստած էինք նրա կողքին։ Դրանք ստահոդ, կողմնակալ և կեղծ լուրեր են։ CNBC-ն պետք է ամաչի իր նյութի համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Թրամփի խորհրդականի կարծիքով՝ հեռուստաընկերությունը պետք է հերքի իր տարածած տեղեկությունը և ներողություն խնդրի տեղի ունեցածի համար։
Նոյեմբերի 21-ին CNBC-ն հաղորդել էր, որ Թրամփը շաբաթ օրը մասնակցել է G20 գագաթնաժողովի վիրտուալ բացման արարողությանը, որից հետո մեկնել է Վիրջինիա նահանգում գտնվող իր գոլֆ ակումբ: Հրապարակման համաձայն՝ Թրամփը ելույթ չի ունեցել գագաթնաժողովի նստաշրջանում, որտեղ G20-ի առաջնորդները քննարկել են կորոնավիրուսի համավարակի հետ կապված մի շարք հարցեր:










