Acer-ը պաշտպանության ռազմական չափանիշներին համապատասխանող նոթբուք է ներկայացրել
Էլեկտրատեխնիկա արտադրող թայվանական Acer ընկերությունը ներկայացրել է Enduro N3 կոմպակտ չափերի պաշտպանված նոթբուքը՝ ըստ պաշտպանության IP53 աստիճանի և MIL-STD-810G ռազմական չափանիշի պահանջներին համապատասխան:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, 14 դյույմ անկյունագծով նոթբուքը 2 կգ է կշռում, իսկ գաջեթի հաստությունը կազմում է 24,85 մմ: Այս չափսերը պայմանավորված են պաշտպանվածության աստիճանով:
Նոթբուքի էկրանը պատված է Corning Gorilla Glass ապակիով, ստեղնաշարը համալրված է ջրահեռացման անցքերով, իսկ միակցիչները՝ կափարիչներով:
Acer Enduro N3 հասանելի է մի քանի տարբերակով, որոնցից մեկը նախատեսում է աշխատանք Intel Core i7 պրոցեսորով, 32 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ հավելյալ հիշողություն: Նոթբուքում տեղադրվել է IPS-էկրան՝ 1920 х 1080 կետայնությամբ:










