«Տղայիս անկողնուց տաքության մեջ հանեցին, տարան». անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջում պաշտպանության նախարարի հետ (տեսանյութ)
Անհետ կորած զինծառայողների ծնողները շարունակում են Պաշտպանության նախարարության շենքի մոտ պահանջել պաշտպանության նախարարի հետ հանդիպում և աշխատանքներ տանել իրենց որդիներին գտնելու ուղղությամբ: Նշենք, որ ժամը 16:30-ին նրանց խոստացել են պատասխանել, թե ինչ գործողություններ են նախատեսում անել:
«Իմ երեխուն տաքության մեջ պավեստկեն տվին, ես գնացի ներկայացա վաենկոմատ, ասացի` կլավանա՝ կգնա, կանչեցին ռազմական ոստիկանություն, եկան անկողնուց տաքության մեջ հանեցին, տարան. այսօր ես պահանջելու եմ մինչև վերջ, կդառնամ տեռորիստ: Իմ երեխու ցավը մենակ ես եմ քաշում»:
«Վերջին անգամ հոկտեմբերի 15-ին է զանգել տղաս, 45 օր ամեն օր գալիս ենք, գոնե մեկը դուրս գա, մի բան ասի մեզ, ոչ մեկ ոչ մի բան չի անում»:
«40 օրից ավելի ախպերս չկա, ասում են վիրավոր է», «էդ մի տղան ունեմ, տվեք Հայաստանից գնամ, չեմ էլ ուզում էլ էստեղ ապրեմ»,-նշում էին անհետ կորած զինվորների հարազատները:










