«Ասել են՝ աշխատում ենք, վերջ». անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)
22։46
Մեզ տեղեկացրեցին, որ հենց այս պահից այդ գործերով պետք է գնա և այդ ուղղությամբ աշխատեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորների ծնողներից մեկը՝ վարչապետի հետ հանդիպումից դուրս գալուց հետո: Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Փաշինյանի հետ:
Նա նշեց, որ իրենց հայտնել են, որ մինչև յուրաքանչյուր տարածք հանձնելը աշխատում են անհետ կորածներին գտնելու ուղղությամբ: «Ասել են՝ աշխատում ենք, վերջ»,- հայտնեց ծնողը և նշեց, որ այս պահի դրությամբ հանդիպման արդյունքներից գոհ է:
20։53
Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ:










