Գիտնականները հազվագյուտ աստղագիտական երևույթ են կանխատեսել
Ռայսի համալսարանի (ԱՄՆ) աստղագետները հաշվարկել են, որ դեկտեմբերի 21-ին մայրամուտից հետո գիշերային երկնքում Յուպիտերն ու Սատուրնը միմյանց առավելագույնը կմոտենան։ Այս մասին ասված է phys.org կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Գիտնականներից մեկի՝ Պատրիկ Հարթիգանի խոսքով՝ այս մոլորակներն իրար մոտենում են յուրաքանչյուր 20 տարին մեկ, սակայն այսքան մոտ դրանք վերջին անգամ եղել են Միջնադարում։
«Դուք ստիպված կլինեք վերադառնալ 1226 թվականի մարտի 4-ի լուսաբացին, որպեսզի տեսնեք գիշերային երկնքում տեսնելի այդ օբյեկտների ավելի մոտ տեղակայում», - ասել է նա։
Բարենպաստ եղանակային պայմանների դեպքում այս երևույթին հնարավոր կլինի հետևել Երկիր մոլորակի ցանկացած կետից, սակայն առավել լավ այն տեսանելի կլինի հասարակածի մոտակայքում։










