Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց, ի զորու չեն բանակցել և մեզ համար ցանկալի արդյունքի հասնել. Տիգրան Աբրահամյանը՝ գերիների վերադարձի մասին

10:02 • 24.11.20

Այս պահին մեր օրակարգի առաջնային հարցերից է՝ Ադրբեջանում հայտնված գերիների, ռազմագերիների շուտափույթ վերադարձն ու Ադրբեջանի վերահսկած շրջաններում գտնվող մեր զոհված տղերքի մարմինների տեղափոխումը Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց, իրենց կարգավիճակով ի զորու չեն բանակցել և մեզ համար ցանկալի արդյունքի հասնել։

Հույսներս Ռուսաստանն ու այն միջազգային կառույցներն ու կազմակերպություններն են, որոնք մեր փոխարեն զբաղվում են նման խնդիրներով։

Այս իշխանությունների համար մարդը արժեք չէ, նաև դա է պատճառը, որ այս վիճակին հասանք»,- գրել է նա: