Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին կխստացնեն համաճարակաբանական միջոցառումները

17:04 • 24.11.20

Վրաստանի կառավարությունում դեռևս համընդհանուր կարանտին սահմանելու վերաբերյալ որոշում չեն ընդունել, հայտարարել է փոխվարչապետ Մայա Ցկիտիվշիլին, գրում է eadaily.com-ը։

«Այսօրվա դրությամբ մենք սահմանափակումների հետ կապված կոնկրետ որոշումներ չենք կայացրել։ Դիտարկվում են այնպիսի սահմանափակումներ, որոնք համաճարակաբանական իրավիճակը կառավարելու համար կիրառվում են շատ երկրներում։ Դա դիմակների կրումը և սոցիալական հեռավորության պահպանում է», -հայտարարել է Ցկիտիշվիլին։

Նրա խոսքով՝ դիմակների կրելու վարչական հսկողությունը կխստանա։

Ինչ վերաբերում է տեղաշարժի սահմանափակումներին, Վրաստանի փոխվարչապետի խոսքով՝ դիտարկվում են տեղային սահմանափակումներ, մասնավորապես՝ առևտրային կառույցների աշխատանքի ժամերի կամ օրերի կրճատում:

Նշենք, որ վերջին տվյալներով՝ Վրաստաում հաստատվել է կորոնավիրուսի 111 818 դեպք, որից 1051-ը՝ մահվան ելքով։