Չինաստանը լուսնագնաց է բաց թողել ուղեծիր, որը երեք շաբաթ անց Երկիր մոլորակ պետք է վերադառնա Լուսնի ապարների նմուշներով

04:54 • 24.11.20

Չինական «Չանժհեն-5» հրթիռակիրը բարեհաջող կերպով ուղեծիր է դուրս բերել ավտոմատ վերադարձող «Չանյե-5» լուսնագնացը, որը շուրջ 3 շաբաթ անց պետք է Երկիր մոլորակ հասցնի Լուսնի հողի նմուշներ, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ հինգ օր հետո սարքը պետք է վայրէջք կատարի Լուսնի վրա, որից հետո պետք է հորատման աշխատանքներ կատարի Երկրի բնական արբանյակի մակերևույթին: Նախատեսվում է, որ լուսնագնացը 2 կգ լուսնային ապարներ կհավաքի, որը չինացի գիտնականները կուսումնասիրեն ոչ մի այն գիտական ոլորտում, այլ նաև կնախապատրաստվեն Լուսնի վրա գիտահետազոտական բազա հիմնելու աշխատանքներին:

«Չանժհեն-5»-ի կողմից լուսնագնացի` ուղեծիր արձակմամբ մեկնարկած ծրագրի հաջողության դեպքում Չինաստանը վերջին 44 տարում կդառնա առաջին երկիրը, որը կիրականացնի երկրաբանական նմուշների տեղափոխումը Լուսնից դեպի Երկիր:

 

Չինաստանը լուսնագնաց է բաց թողել ուղեծիր, որը երեք շաբաթ անց Երկիր մոլորակ պետք է վերադառնա Լուսնի ապարների նմուշներով