Ողջ լինի, թե զոհված իմ երեխային պետք է գտնել. անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիան Կառավարության դիմաց (տեսանյութ)

16:07 • 24.11.20

17։13

Կառավարության շենքի դիմաց ոստիկանական խմբեր կան, ծնողները ոստիկաններին խնդրում են, որպեսզի չխանգարեն նրանց պահանջը բարձրաձայնելուն:

Մի քանի ծնողներ արդեն շենքի ներսում են՝ հանդիպելու Կառավարության ներկայացուցիչների հետ: Ծնողներն ակնկալում էին, որ նրանց հետ պետք է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեին, սակայն այս պահին հստակ տեղեկություն չկա, թե հանդիպումն ում հետ է կազմակերպվել:

Այժմ էլ, ևս մի քանիսին Կառավարության շենք հրավիրեցին:


17։10

Մի քանի ծնողներ այժմ Կառավարությունում են, դեռևս հայտնի չէ, թե հանդիպումն ում հետ է կայանալու:

16։48

Անհետ կորածների հարազատները Կառավարության դիմաց են, փորձում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 40 օրից ավելի է՝ որդուց տեղեկություն չկա:

«Որտեղ ասես՝ եղել ենք, Ղարաբաղում, հիվանդանոցներում: Ջաբրայիլ մարդ չի մտնում, կրակում են: Որ հրադադար է, ինչո՞ւ են կրակում: Եթե կրակում են, ես պատրաստ եմ նորից Ղարաբաղ գնալ, կռվել: Մի «կոպեկի» արժեք չունի իմ ապրելը, որ մեր երեխեքը չկան: 2000, 2001 թվի երեխաներ չկան, ամբողջ սերնդին «վարի տվին», վերջն ինչ է լինելու մեր վիճակը»,-ասաց նա:

16։07

Անհետ կորած զինծառայողների ծնողները Կառավարության դիմաց են: