Դատավոր Ֆարխոյանը թույլատրել է 3 հանրային գործիչների բնակարանների խուզարկությունը, որոնք օրեր առաջ մասնակցել էին գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականը պահանջելու ակցիային. Ռ. Մելիքյան
Օրեր առաջ խոստացա հրապարակավ ներկայացնել հայրենիքի դավաճան Ն.Փ.-ի հրաժարականը պահանջող մարդկանց դեմ պետպատվերներ կատարող դատավորների անունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Հույս ունեի, որ դատավորների թվում Շուշի հանձնողներ, Վազգենի արձան պղծողներ չեն գտնվի։ Ցավոք, այդպիսիններ գտնվեցին։
Այսպիսով, սկսում եմ թուրքի առջև ծնկած դատավորների ցուցակի հրապարակումը։
Թիվ 1: Կարեն Ֆարխոյան, Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր։ Դատավոր Ֆարխոյանը թույլատրել է երեք հանրային գործիչների բնակարանների խուզարկությունը, որոնք օրեր առաջ մասնակցել էին փողոցներ փակելու միջոցով գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականը պահանջելու ակցիային։ Դատավոր Ֆարխոյանի այդ որոշումները ոչ միայն էությամբ ազգադավ են, այլև բացարձակապես հակաիրավական։
Առաջին «հերոսի» անունով ցուցակը թող կոչվի «Ֆարխոյանի ցուցակ»։
Կ.Ֆ.-ին և նրա նմաններին անհրաժեշտ է հայտարարել «պերսոնա նոն գրատա» հայկական իրավաբանության մեջ։ Դա արժանապատվության խորացող ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլ է»,- գրել է Մելիքյանը:










