ԱՄՆ-ն Թուրքիայում «ժողովրդավարական արժեքների» ամրապնդման ծրագիր է նախապատրաստել

10:12 • 24.11.20

ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է գործարկել մի ծրագիր, որի նպատակը Թուրքիայում «ժողովրդավարական արժեքների» ամրապնդումն է. համապատասխան փաստաթղթի բովանդակությանը ծանոթացել է RT-ն: 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է երկրում խթանել օրենքի գերակայությունն ու խոսքի ազատությունը, ամրապնդել թուրքական լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության՝ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարողությունը: Նշվում է, որ ԱՄՆ-ն նախատեսում է օգնել թուրքական լրատվամիջոցներին «սխալ և կեղծ տեղեկատվության» հայտնաբերման հարցում: Հայտնի է, որ նշված նախաձեռնությամբ զբաղվելու է Թուրքիայում  ԱՄՆ դեսպանատունը:

«Այդ միջոցառումները պետք է ուղղված լինեն Թուրքիայի և ԱՄՆ-ի ժողովուրնդերի միջև անձնական, կրթական և գործարար կապերի հաստատմանը և երկու երկրների հարաբերությունների կարևորության դրական ընկալմանը»,- ասվում է փաստաթղթի տեքստում: 

Բացի այդ Միացյալ Նահանգները ցանկանում է Թուրքիայի հետ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարի և երկրի տնտեսական բարգավաճման ոլորտներում: