Ֆրանսիայի Սենատում քննարկվում է Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը

19:57 • 25.11.20

Ֆրանսիայի Հանրապետության Սենատում մեկնարկել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկումը:

Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:

«Ֆրանս Արմենի» ամսագրի խմբագիր Հարութ Մարտիրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Ֆրանսիայի Սենատի քննարկման օրակարգ մտած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծն, ամենայն հավանականությամբ, կընդունվի: