Կոտայքի մարզպետ կնշանակվի Մեսրոպ Մեսրոպյանը

20:26 • 25.11.20

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետի պաշտոնում, այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է նոյեմբերի 26-ի կառավարության նիստի օրակարգում:

Նոյեմբերի 17-ին Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնից: