Կորոնավիրուսով վարակման ցուցանիշը ողջ աշխարհում գերազանցել է 60 մլն-ը
«Քովիդ-19» կորոնավիրուսով ողջ աշխարհում վարակվածների թիվը հասել է 60 419 833-ի: Այս մասին վկայում է worldometers.info կայքը:
Ըստ պարբերաբար թարմացվող տվյալների՝ վերջին մեկ օրում արձանագրվել է վարակման 326 352 նոր դեպք: Մահացության ընդհանուր ցուցանիշը հասել է 1 420 634-ի:
Վարակման դեպքերի թվով առաջատարն աշխարհում ԱՄՆ-ն է, որտեղ վարակվել է ավելի քան 13 մլն մարդ, այնուհետև հաջորդում են՝ Հնդկաստանը (ավելի քան 9.2 մլն), Բրազիլիան (ավելի քան 6.1 մլն), Ռուսաստանը (ավելի քան 2.1 մլն), Ֆրանսիան (ավելի քան 2.1 մլն), Իսպանիան (ավելի քան 1.6 մլն), Մեծ Բրիտանիան (ավելի քան 1.5 մլն), Իտալիան (ավելի քան 1.4 մլն), Արգենտինան (ավելի քան 1.3 մլն), Կոլումբիան (ավելի քան 1.2 մլն), Մեքսիկան (ավելի քան 1 մլն):
Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան:










