Թուրքիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գող» Գուլիի եղբայրը ծեծկռտուք է հրահրել Ռուսաստանում
Թուրքիայում սպանված ադրբեջանցի հայնտի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (քրեական աշխարհում հայտնի է Գուլի անունով) եղբայրը կոնֆլիկտի պատճառ է դարձել Եկատերինբուրգում:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Գուլիի ժառանգորդ Նամիկ Սալիֆովը Եկատերինբուրգի №4 քաղաքային բանջերեղենային պահեստում նոր վերակացուի է նշանակել, որը հայտնի է որպես Սամիր անունով գործարար:
Թուրքիայից Եկատերինբուրգ ժամանած Սամիրը սկսել է նոր կանոններ հաստատել. մասնավորեպես, պահանջել է, որ առևտրականներն Իրանից և Ադրբեջանից ներկրվող ապրանքներն անցկացնեն իր մաքսային գործակալի միջոցով:
Արդյունքում մեծացող դժգոհությունը վերաճել է կոնֆլիկտի։ Պահեստում «Տիգր» մականունով հայտնի տղամարդը երկու պահակի է դանակահարել: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնք փորձում են պարզել կատարվծի մանրամասները։
Սեպտեմբերի 17-ին հայտնի էր դարձել, որ Նամիկ Սալիֆովը հայտարարել էր, որ սպանված եղբոր «կասյրությունն» իրեն է անցնում: Նրա եղբորը, որն Ադրբեջանի գլխավոր օրենքով գողն էր համարվում, օգոստոսի 19-ին սպանել էին թուրքական ռեստորանում:










