Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել՝ Մարադոնայի մահվան կապակցությամբ

22:16 • 25.11.20

Արգենտինայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի նախագահի վարչակազմին:

«Դիեգո Արմանդո Մարադոնայի մահվան կապակցությամբ նախագահը եռօրյա ազգային սուգ կհայտարարի՝ սկսած այսօրվանից»,- ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ արգենտինացու մահվան մասին ավելի վաղ հայտնել էին տեղի լրատվամիջոցները: Դիեգո Մարադոնան օրեր առաջ էր դուրս գրվել հիվանդանոցից: