Մերկելը COVID-19-ի պատճառով ցանկանում է փակել Եվրոպայի բոլոր լեռնադահուկային հանգստավայրերը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կփորձի ԵՄ մակարդակով հասնել ձմեռային արձակուրդներին լեռնադահուկային հանգստավայրերը փակելու որոշմանը՝ զբոսաշրջիկների վարակման վտանգից խուսափելու համար, փոխանցում է ria.ru-ն։
«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում քաղաքացիներին հրաժարվել ոչ անհրաժեշտ շփումներից, այդ թվում՝ դահուկային սեզոնի ընթացքում մասնավոր և զբոսաշրջային ուղևորություններից։ Մենք Եվրոպայում կփորձենք հասնել բոլոր լեռնադահուկային հանգստավայրերը փակելու մասին որոշմանը»,- Բունդեսթագում ելույթի ժամանակ ասել է Մերկելը։
Նա հավելել է, որ «դա բարդ է թվում»՝ հաշվի առնելով այդ հարցի շուրջ Ավստրիայի դիրքորոշումը, սակայն «կփորձեն ևս մեկ անգամ ընթացք տալ այդ հարցին»։










