ԱՀԿ-ն կորոնավիրուսի սկզբնական օջախ Ուհանում նոր համաճարակաբանական հետազոտություն կանցկացնի

11:55 • 26.11.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետազոտողները պատրաստվում են նոր համաճարակաբանական հետաքննություն անցկացնել Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ սկսվել է և այնուհետև ամբողջ աշխարհում տարածվել կորոնավիրուսի համավարակը:

Այս մասին The Guardian պարբերականին պատմել է ԱՀԿ-ի՝ կենդանածին հիվանդությունների փորձագետ Փիթեր Բեն Էմբարեկը։

«Մենք միջազգային թիմի և չինացի գործընկերների հետ ցանկանում ենք վերադառնալ Ուհան, որպեսզի խորքային կրկնակի հետազոտություն անցկացնենք այն մարդկանց շրջանում, որոնց մոտ կորոնավիրուսի առաջին դեպքերն են արձանագրվել։ Մենք փորձում ենք պարզել վարակի առաջին դեպքերի պատմությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ ոչ ոքի դեռևս հայտնի չէ, թե ինչպես է վարակը չղջիկներից փոխանցվել մարդկանց։

Նրա խոսքով՝ հետաքննություն շրջանակում ծրագրվում է գտնել առաջին վարակվածներին և նրանցից վարակի աղբյուրի մասին «կարևոր տեղեկություններ» պարզել:

Ընդ որում, Էմբարեկը նշել է, որ ոչինչ չի մատնանշում, որ նոր տեսակի կորոնավիրուսը կարող է մարդածին լինել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 218 երկրում:

Վերջին տվյալներով՝ աշխահում արձանագրվել է կորոնավիրուսի 60 744 487 դեպք, որոնցից 1 427 188-ը՝ մահվան ելքով։ Ապանքինվել է 42 050 100 մարդ։