Xiaomi-ն Redmi Note շարքից նոր բյուջետային սմարթֆոններ է ներկայացրել՝  5G ապահովմամբ

21:58 • 26.11.20

Xiaomi ընկերության Redmi ենթաբաժինը Չինաստանում ներկայացրել է Redmi Note մատչելի սմարթֆոնների նոր սերունդը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ներքին շուկայում դրանք համարվում են իններորդ սերնդի ներկայացուցիչներ, սակայն ողջ աշխարհում այդ անվան տակ բոլորովին այլ հեռախոսներ են վաճառվում:

Նոր շարքի առաջատար մոդելն է դարձել Redmi Note 9 Pro 5G տարբերակը: Սմարթֆոնը պատրաստվել է Snapdragon 750G նորագույն հարթակի հիման վրա՝  5G ցանցով աշխատելու հնարավորությամբ: 6,67 դյույմ անկյունագծով էկրանը կարող է պատկերը թարմացնել 120 հերց հաճախականությամբ:

Գաջեթը համալրվել է չորս սենսորով հիմնական տեսախցիկով, որոնցից գլխավորի կետայնությունը կազմում է 108 Մպ: Բջջայինը հասանելի է 6/128, 8/128 և 8/256 ԳԲ հիշողությամբ տարբերակներով:

Redmi Note 9 5G միջին մոդելը համալրված է 6,53 դյույմ անկյունագծային էկրանով և MediaTek Dimensity 800U հարթակով: Տեսախցիկներն այստեղ երեքն են՝ 48,8 և 2 Մպ կետայնությամբ: Հիշողության չափորոշիչները նույնն են:

Վերջապես երրորդ Redmi Note 9 մոդելն արտաքին տեսքով զգալիորեն տարբերվում է մյուսներից: Այն չի ստացել 5G ցանցի հնարավորություն և աշխատում է Snapdragon 662 հարթակով:

Չինաստանում նոր սմարթֆոններն արժեն 243, 197 և 151 դոլար՝ համապատասխանաբար:  

 

Xiaomi-ն Redmi Note շարքից նոր բյուջետային սմարթֆոններ է ներկայացրել՝  5G ապահովմամբ