Սի Ծինփինն ընդգծել է բանակի մարտունակությունը բարձրացնելու և զորքերն իրական մարտական գործողություններին մոտ պայմաններում մարզելու անհրաժեշտության մասին

20:13 • 26.11.20

Պեկինում Կենտրոնական ռազմական խորհրդի զինվորական պատրաստվածության հարցով նոյեմբերի 25-ին կայացած խորհրդակցության ժամանակ երկրի ղեկավար Սի Ծինփինը զինված ուժերին կոչ է արել զորքերի վերապատրաստում անցկացնել իրական մարտական գործողությունների նման պայմաններում: Այս մասին գրում է ИноСМИ-ն՝ հղում անելով «Սինխուա» գործակալությանը:

«Ողջ բանակը պետք է կյանքի կոչի նոր դարաշրջանում բանակի ամրապնդման մասին կուսակցության գաղափարները՝ ուղղված ռազմական-մարտավարական քաղաքականության իրագործմանը: Բանակը պետք է վերապատրաստվի իրական մարտական գործողություններին հնարավորինս մոտ պայմաններում»,- հայտարարել է չին ղեկավարը:

Վերջինս ընդգծել է, որ ռազմական պատրաստումը բանակի կենտրոնական խնդիրրն է և մարտունակությունը բարձրացնելու հիմնական միջոցը:

Սի Ծինփինն ընդգծել է, որ փոփոխություններ են տեղի ունենում երկրի անվտանգության հարցում, ինչպես նաև կապված բանակի պատմական առաջադրանքների և ժամանակակից աշխարհում պատերազմ վարելու մեթոդների հետ: