Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 8600-ը. РИА Новости

01:26 • 26.11.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում վերջին 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 73 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով մայրաքաղաքի օպերատիվ շտաբին:

Նշվում է, որ այսպիսով, Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվը հասել է 8603-ի:

«Մոսկվայում մահացել է 73 պացիենտ: Բոլորի մոտ հաստատվել է թոքաբորբի առկայությունը և ստացվել կորոնավիրուսի ախտորոշիչ թեստի դրական պատասխան»,- նշվում է հաղորդագրությունում:

Նախօրեին հաղորդվել էր 75 մահացածի մասին: