Գերմանիայում երկարաձգվել են կորոնավիրուսի պատճառով ձեռնարկված սահմանափակող միջոցառումները. RT

03:46 • 26.11.20

Գերմանիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակող միջոցառումները երկարաձգվել են մինչև դեկտեմբերի 20-ը, սակայն առանձին սահմանափակումներ կարող են պահպանվել նաև մինչև հունվար: Այս մասին հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Մերկելը նման հայտարարություն է արել դաշնային հողերի ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ:

«Հոկտեմբերի 28-ին ձեռնարկված միջոցառումները շարունակում են գործել: Դեռևս մինչև դեկտեմբերի 20-ը: Սակայն մենք համաձայն ենք, որ վարակումների բարձր ցուցանիշի պատճառով դրանք պետք է պահպանվեն նաև մինչև հունվարի սկիզբ»,- ասել է Մերկելը:

Կանցլերը հստակեցրել է, որ սուրբծննդյան արձակուրդի ընթացքում ծրագրվում է «զիջողություններ անել»: