Հունաստանում ձերբակալվել է Թուրքիայում գործող թմրանյութերի և զենքի վաճառքով զբաղվող խմբավորման անդամը
Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայում գործող թմրանյութերի և զենքի վաճառքով զբաղվող խմբավորման անդամներից մեկին:
Ինչպես հայտնում է Greek City Times-ն, հանցագործն իր մաքսանենգ ճանապարհով ներկրած ապրանքը հաճախակի վաճառել է Հունաստանում: Ոստիկաններին հաջողվել է բացահայտել նրան՝ հետաքրքրված գնորդներ ձևանալով:
35-ամյա պաղեստինցին ձերբակալվել է հույն-թուրքական սահմանից մետրեր հեռավորությամբ: Նրա մոտից առգրավվել է 8 ատրճանակ, 25 փամփշտակալ և 470 թմրանյութի հաբ:
Քողարված ոստիկաններից նա 6000 եվրո էր պահանջել՝ ապրանքի դիմաց:










