Քաղաքական բովանդակության տեքստ պարունակող «գրաֆիտի»-ների համար Մալաթիայի և Դավիթաշենի ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձինք ազատ են արձակվել. Մելիքյան
Երևան քաղաքի ոստիկանության մի քանի բաժիններ էին բերվել քաղաքացիներ՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով («Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը») նախատեսված զանցանքի համար կասկածով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Համանման իրավիճակ էր 2019թ. հունիսին, երբ քաղաքական բովանդակության տեքստ պարունակող «գրաֆիտի»-ների համար մարդիկ էին բերման ենթարկվել ու տուգանվել, և ինչպես այնժամ, այնպես էլ այսօր, դա համարում եմ ոչ իրավաչափ, որովհետև քաղաքական խոսքի ազատությունը այս պարագայում ակնհայտ գերակայում է «փողոցների գեղագիտության» նկատմամբ։
Մալաթիայի և Դավիթաշենի ոստիկանության բաժիններ բերված անձինք արդեն ազատ են արձավել»,- ասված է գրառման մեջ։










