ԱՄՆ իշխանությունները TikTok հավելվածի արգելքը հետաձգել են ևս 1 շաբաթով
ԱՄՆ իշխանությունները TikTok հավելվածի արգելքը հետաձգել են 1 շաբաթով՝ մինչև դեկտեմբերի 4-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Հայցվորները դատարանին տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին ԱՄՆ միջազգային ներդրումների հարցով հանձնաժողովը թույլատրել է ևս 1 շաբաթով հետաձգել՝ 2020-ի նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4»,- նշվում է TikTok-ի ծանուցման մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները TikTok-ի գործունեության արգելքը հետաձգել էին 15 օրով:
Սեպտեմբերի վերջին հաղորդվել էր, որ Վաշինգտոնի դատարանը ժամանակավորապես կասեցրել է TikTok հավելվածը բեռնելու արգելքի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչախմբի որոշումը:










