Ռուսաստանում բարեհաջող փորձարկվել է «Ցիրկոն» գերձայնային հրթիռը

17:07 • 26.11.20

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրերում անցկացվել է ռուսական «Ցիրկոն» գերձայնային հրթիռի փորձարկումները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Հրթիռը Սպիտակ ծով է արձակվել «Խորհրդային միության նավատորմի ծովակալ Գորշկով» 22350 նախագծի ֆրեգատից և, անցնելով 450 կիլոմետր, հարվածել Բարենցի ծովում գտնվող թիրախին:

«Հրթիռի արագությունն ավելի քան ութ Մախ էր: Կրակոցների շրջանի փակումն ապահովել են Բարենցի ծովում գործող Հյուսիսային նավատորմի ուժերը»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Այս հրթիռի նախորդ փորձարկումները տեղի էին ունեցել հոկտեմբերին:

Փորձարկումներն ավարտելուց հետո գերձայնային համալիրը կմտնի Ռուսաստանի ռազմածովային ուժերի զինարան: Բացի ծովային տարբերակից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում նշել է ցամաքային «Ցիրկոն»-ի զարգացման մասին:

Ենթադրվում է, որ արտադրանքի առավելագույն արագությունը 9 անգամ կգերազանցի ձայնի արագությունը (այսինքն՝ կկազմի ժամում 10,7 հազար կիլոմետր, M = 9), իսկ թռիչքի հեռավորությունը կկազմի ավելի քան հազար կիլոմետր:

Ռուսաստանում բարեհաջող փորձարկվել է «Ցիրկոն» գերձայնային հրթիռը