Facebook-ը մտադիր է հունվարից շրջանառության մեջ դնել սեփական Libra կրիպտոարժույթը. Financial Times

17:38 • 27.11.20

Ամերիկայն Facebook ընկերությունը մտադիր է մյուս տարվա հունվարից շրջանառության մեջ մտցնել Libra կրիպտոարժույթը, հայտնում է Financial Times թերթը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ կրիպտոարժույթը նախնական շրջանում շուկայում սահմանափակ է լինելու: Հայտի է, որ ավելի վաղ Facebook-ը մի քանի տեսակի կրիպտոարժույթներ թողարկելու ցանկություն է ունեցել:

Թերթի տեղեկություններով՝ նոր կրիպտոարժույթը դոլարով է ապահովվելու: Libra-ի ստեղծման իրական ամսաթիվը կախված է լինելու շվեյցարական ֆինանսակայն կարգավորիչից: 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին Facebook-ը հայտարարել էր սեփական կրիպտոարժույթը թողարկելու մտադրությունների մասին: Նոր արժույթը գործելու է «բլոքչեյն» տեխնոլոգիայի միջոցով, որն իրենից ներկայացնում է տեղեկությունների ապակենտրոնացված բազա, որի՝ տեղեկատվության պահպանման սարքերը միացված չեն ընդհանուր սերվերին: Այս առնչությամբ ԱՄՆ-ի և այլ պետությունների իշխանությունները արժույթի հուսալիության շուրջ իրենց անհանգստությունն են հայտնել: 

Facebook-ը մտադիր է հունվարից շրջանառության մեջ դնել սեփական Libra կրիպտոարժույթը. Financial Times