Փաշինյանի հանդիպումը անհետ կորած եւ գերևարված անձանց հարազատների հետ ավարտվել է. պայմանավորվածություն է ձեռք բերվել լինել մշտական հաղորդակցության մեջ. Մանե Գևորգյան

02:18 • 27.11.20

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած եւ գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ ավարտվել է, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Վարչապետը լսեց նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրեց տարվող աշխատանքների վերաբերյալ։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել մեր հայրենակիցների հայտնաբերման եւ հետ վերադարձի ապահովման աշխատանքների ընթացքը: