Պոմպեոն հայտարարել է, որ կկատարեն Թրամփի կարգադրությունը լիազորությունները Բայդենի վարչակազմին փոխանցելու վերաբերյալ

06:48 • 27.11.20

ԱՄՆ պետքարտուղարությունը կկատարի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությունը վարչակազմի կառավարման լիազորություններն ընտրված նախագահ Ջո Բայդենի ապագա վարչակազմին փոխանցելու վերաբերյալ, ТАСС-ի փոխանցմամբ` Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Միաժամանակ մեկ նախագահ և մեկ պետքարտուղար կունենանք: Պետդեպարտամենտն ամբողջությամբ կկատարի նախագահի կարգադրությունը: Դա օրենքով է նախատեսված, և մենք մշտապես իրականացնում ենք մեր պատրավորությունները»,- նշել է Պոմպեոն:

Օրեր առաջ Թրամփը Սպիտակ տան ընդհանուր հարցերով վարչության ղեկավարին և աշխատակազմի մնացած անդամներին հրահանգել էր սկսել հաջորդ նախագահի վարչակազմին լիազորությունների փոխանցման սկզբնական ընթացակարգերը: