Կհեռանամ Սպիտակ տնից, եթե ընտրիչները Բայդենի օգտին քվեարկեն. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կլքի Սպիտակ տունը, եթե ընտրիչների կոլեգիան քվեարկի նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի օգտին, հայտնում է ТАСС-ը:
«Իհարկե, այդ դեպքում, գիտեք, ես կհեռանամ: Եթե նրանք դա անեն, սխալ կգործեն»,- Սպիտակ տան լրատական ծառայության փոխանցմամբ`նշել է Թրամփը:
Հիշեցնենք, որ համընդհանուր ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների հրապարակած նախնական տվյալների՝ Բայդենը ստացել է հաղթանակի համար անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Ընտրությունների արդյունքով կընտրվեն նաև փոխնախագահը, Սենատի 435 անդամներ, Ներկյացուցիչների պալատի 35 անդամներ, 13 նահանգապետեր, ՏԻՄ ներկայացուցիչներ:
Նահանգների իշխանությունները պարտավորվել էին մինչև նոյեմբերի 23-ն ավարտել փոստով ստացված քվեաթերթիկների հաշվարկը: Մինչև դեկտեմբերի 12-ը պետք է հրապարակվեն բոլոր նահանգների վերջնական արդյունքները:
Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին:










