Չինական տիեզերական սարքը մտել է Լուսնի ուղեծիր և պատրաստվում է վայրէջք կատարել արբանյակի մակերեսին
Չինաստանի Chang'e-4 առաքելության շրջանակներում վերադարձող տիեզերական սարքը շաբաթ հաջողությամբ դուրս է եկել Երկրի բնական արբանյակի ուղեծիր և պատրաստվում է վայրէջք կատարելուն: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը:
Գերատեսչության տվյալներով՝ Պեկինի ժամանակով 20:58-ին (երևանյան 16:58) ինքնակառավարվող տիեզերանավը գտնվել է Լուսնի մակերեսից 400 կմ հեռավորությամբ, «արգելակել է»՝ շարժիչներն անջատելու մտադրությամբ: Սարքավորման հաջորդ առաջադրանքը լուսնային ձգողականության ներքո փափուկ վայրէջք կատարելն է:
Տիեզերանավն ուղեծիր է դուրս բերվել «Չանչժեն-5» չինական հրթիռակրի միջոցով և պետք է մոտ երկու շաբաթ անց Լուսնի մակերեսից փորձանմուշներ բերի Երկիր:
Նշվում է, որ Լուսնի վրա այն վայրէջք կկատարի դեկտեմբերի 2-ին, ինչից հետո կանցնի հորատման աշխատանքների իրականացմանը՝ մակերեսից փորձանմուշ ստանալու համար: Նախատեսվում է 2 կգ լուսնային ապար հավաքել, որը կուսումնասիրվի չինացի մասնագետների կողմից:










