Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 26 մարդ է մահացել

11:52 • 29.11.20

Աֆղանստանի Ղազնի քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 26 մարդ է մահացել, ևս 16-ը վիրավորվել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ բոլոր զոհերն ու վիրավորները աֆղանական բանակի զինծառայողներ են։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ պայթուցիկով լցված ավտոմեքենան պայթել է Աֆղանստանի զինված ուժերի բազայի մոտ:

«Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ պայթյունին նախորդել է հրաձգությունը։

Աֆղանստանի այդ տարածաշրջանում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Ավելի վաղ Ariana News գործակալությունը, վկայակոչելով տեղի հիվանդանոցի ղեկավարին, տեղեկացրել էր 21 զոհի և 17 տուժածների մասին:

ImageImage