Պետք է մեր ձայնը բարձրացնելով այնպես անենք, որ զոհված զինծառայողները հայրենիքում հուղարկավորվեն. Արամո (տեսանյութ)

13:57 • 29.11.20

Ես կարծում եմ, որ մեր խոսքը տեղ կհասնի և քանի որ հիմա խաղաղապահ զորքերն են Արցախում, կարծում եմ՝ անհետ կորածների ու գերիների հարցերով լուծումներ կտան, ամեն մի վայրկյանը մեր զինվորների համար կարևոր է:

Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արամոն, ով գերիների վերադարձի, անհետ կորածներին գտնելու ու զոհվածների դիերը ծնողներին հանձնելու պահանջով նախաձեռնված երթին էր մասնակցում:

«Պետք է մեր ձայնը բարձրաձայնելով այնպես անենք, որ զոհված զինծառայողները հայրենիքում հուղարկավորվեն, կարծում եմ՝ ճիշտ լուծումներից մեկը սա է, որովհետև խոսքը այնպես ուժ ունի, որ կարող ես պատերազմ կանգնեցնել:

Զոհված զինծառայողը իմ գենն է, հարազատն է, և չգիտեմ, վաղը որ դեսպանության մոտ ենք լինելու, ես կարծում եմ, որ մեր ձայնը հասանալի է լինելու»,-ասաց Արամոն:

Մանրամասները՝ տեսանյութում: