Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ հաղորդակցության վարման ուղղությամբ․ Արցախի ՄԻՊ

16:27 • 29.11.20

Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել մեր կատարած աշխատանքներն ու իմ դիրքորոշումները: Այս մասին գրառում է կատարել արցախի ՄԻՊ-ը։

«Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել մարդասիրական հարցերի  առավելագույնս արագ կարգավորման և անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ ու կանոնավոր հաղորդակցության վարման ուղղությամբ»․-գրել է նա: