«Մեզ պետք չենք ձեր պես թուրքի առաջ կզող պատգամավորներ». բողոքի ակցիա՝ «Իմ քայլը»-ի պատգամավոր Նարեկ Զեյնալյանի տան բակում (տեսանյութ)
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի տան բակում՝ պահանջելով, որ պատգամավորը վայր դնի մանդատը, այս մասին տեղեկացնում է Mediaport–ի տելեգրամյան ալիքը։
«Մեզ պետք չենք ձեր պես թուրքի առաջ կզող պատգամավորներ»,– ասել են ցուցարարները, որոնք Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին մեղադրում են Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու մեջ:
Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել իմքայլական պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Լիլիթ Մակունցի, Համազասպ Դանիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Սարգիս Խանդանյանի և Ռուբեն Ռուբինյանի բակերում:
Մանրամասները՝ տեսանյութում։










